Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը Միացյալ Նահանգների պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի հետ հանդիպման ժամանակ հույս է հայտնել, որ կողմերն ավելի սերտ համագործակցության եզրեր կգտնեն:
Նազարբաևը Թիլերսոնի հետ զրուցել է մահմեդական երկրների գագաթնաժողովի ընթացքում, որ տեղի էր ունենում Սաուդյան Արաբիայում:
Էներգակիրներով հարուստ Ղազախստանը, որը սերտ կապեր ունի Ռուսաստանի հետ, չի կորցնում Արևմուտքի հետ հարաբերությունները ջերմացնելու հնարավորությունը, նկատում են արևմտյան լրատվամիջոցները: