Սիրիայի հարցով ՄԱԿ-ի բանագնաց Ստաֆան դե Միստուրան հայտնել է, որ սիրիական հակամարտությանը վերջ դնելու հարցով բանակցությունները կվերսկսվեն հունիսին:
Միստուրան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին հայտնել է, որ «լրջագույն հարցերի շուրջ կողմերի միջև մեծ ճեղք կա»:
Սա կլինի բանակցությունների արդեն 6-րդ փուլը:
Անցած վեց տարիներին Սիրիայում հակամարտության հետևանքով, ըստ Լոնդոնում գործող «Մարդու իրավունքների սիրիական դիտարան» իրավապաշտպան կազմակերպության, զոհվել է ավելի քան 321 հազար, անհետ կորել՝ շուրջ 145 հազար մարդ: