Մատչելիության հղումներ

Մակրոն-Պուտին հանդիպում՝ մայիսի 29-ին Ֆրանսիայում


Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոն, մայիս, 2017թ․
Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոն, մայիս, 2017թ․

Մայիսի 29-ին Վերսալյան պալատում կհանդիպեն Ֆրանսիայի նորընտիր նախագահ Էմանյուել Մակրոնը և Ռուսաստանի նախագահ Վլադիմկր Պուտինը:

Կրեմլի փոխանցմամբ՝ երկու նախագահները կբացեն 300 տարի առաջ Պետրոս առաջինի այցը Ֆրանսիա թեմայով ցուցահանդեսը:

Հանդիպման ընթացքում կողմերը կքննարկեն միջազգային ահաբեկչության հարցը, հակամարտությունները Սիրիայում և Ուկրաինայում: Ի դեպ, անցած շաբաթ Մակրոնն ու Պուտինն արդեն առիթ ունեցել են այս մասին զրուցել հեռախոսով:

Նկատեք, որ Ֆրանսիայի նախագահական ընտրություններում Մակրոնին պարտված թեկնածու Մարին Լը Պենը Վլադիմիր Պուտինի նկատմամբ իր համակրանքն էր հայտնել՝ հակադրվելով Ռուսաստանի դեմ արևմտյան պատժամիջոցներին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG