Մատչելիության հղումներ

Հոմս քաղաքը ամբողջությամբ անցավ Սիրիայի կառավարական զորքերի վերահսկողության տակ


Սիրիա — Մարդիկ տոնում են ապստամբների հեռանալը Հոմսից` բարձրացնելով Ռուսաստանի և Սիրիայի դրոշները
Սիրիա — Մարդիկ տոնում են ապստամբների հեռանալը Հոմսից` բարձրացնելով Ռուսաստանի և Սիրիայի դրոշները

Սիրիայում տարիներ շարունակ ապստամբների հենակետերից մեկը համարվող Հոմս քաղաքը ամբողջությամբ անցավ նախագահ Բաշար ալ-Ասադի կառավարական զորքերի վերահսկողության տակ:

Ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` անցած շաբաթ և կիրակի օրերին այստեղից հեռացան ապստամբները` մոտ 300 զինյալներ իրենց ընտանիքների հետ: Ապստամբները տեղափոխվեցին Թուրքիայի սահմանամերձ շրջաններ, որոնք գտնվում են ապստամբների վերահսկողության տակ:

ՄԱԿ-ը և սիրիական ընդդիմությունը քննադատել են այս պայմանավորվածությունը, այն համարելով Ասադի ռեժիմի հակառակորդների բռնի տեղահանում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG