Սիրիայում ռուսաստանցի երկու ռազմական խորհրդականներ են զոհվել՝ Եվգենի Կոնստանտինովը և Ալեքսանդր Սկլադան: Այս մասին հաղորդում է РБК-ն` վկայակոչելով «Боевое братство» զինվորական վետերանների կազմակերպությանը: Ըստ կազմակերպության՝ նրանք զոհվել են մայիսի 3-ի մարտերում:
Ռուսաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական տվյալներով, 2015-ի սեպտեմբերից սկսած Սիրիայի մարտական գործողություններում ռուսաստանցի ավելի քան 30 զինծառայող է զոհվել, սակայն Reuters գործակալության հավաքած տվյալներով, պաշտոնական թվերը առնվազն չորս անգամ նվազեցված են, ինչը Ռուսաստանի ռազմական գերատեսչությունը հերքում է: