Մատչելիության հղումներ

Շառլ Ազնավուրը 93 տարեկան է


Շառլ Ազնավուրը համերգի ժամանակ, արխիվ
Շառլ Ազնավուրը համերգի ժամանակ, արխիվ

Այսօր լրացավ ֆրանսահայ աշխարհահռչակ շանսոնիե, Շվեյցարիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան, Հայաստանի Ազգային հերոս Շառլ Ազնավուրի 93-ամյակը:

Ազնավուրին շնորհավորական ուղերձ է հղել Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը: «Ժամանակի ու սերունդների միջով քայլող Ձեր արվեստը միավորում է տարբեր մշակույթներ, երկրներ ու ժողովուրդների: Այն ազգային ու համամարդկային է, երգարվեստի հանրահայտ ուղղություններից մեկին պատկանելով` միաժամանակ առանձնահատուկ` ազնավուրյան: Նույնքան ինքնատիպ են Ձեր ձայնն ու կատարողական արվեստը, և այդ ամենի շնորհիվ Ձեր կատարմամբ հնչող երգերը երջանիկ ճակատագիր ունեն` երկար տարիներ վայելելով հանդիսատեսի սերն ու համակրանքը: Այսօր էլ իմ մեջ պահելով Ձեր երգերից ստացած անջնջելի տպավորություններս` ջերմությամբ եմ հիշում նաև Ձեզ հետ ունեցած հանդիպումներս Հայաստանում և Ֆրանսիայում», - Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ մասնավորապես ասված է ուղերձում:

Տե՛ս նաև այստեղ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG