Մատչելիության հղումներ

Եվրոպայի առաջնությունում հայաստանցի սամբիստները նվաճել են 1 ոսկե, 2 արծաթե և 5 բրոնզե մեդալ


Տիգրան Կիրակոսյանը՝ Եվրոպայի չեմպիոն, Մինսկ, 19-ը մայիսի, 2017թ․
Տիգրան Կիրակոսյանը՝ Եվրոպայի չեմպիոն, Մինսկ, 19-ը մայիսի, 2017թ․

Մինսկում անցկացված Եվրոպայի սամբոյի 2017 թվականի առաջնությունում հայաստանցի մարզիկները նվաճել են 1 ոսկե, 2 արծաթե և 5 բրոնզե մեդալ:

Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի հաղորդագրության համաձայն, մարզական սամբոյի Եվրոպայի չեմպիոն է դարձել վանաձորցի Տիգրան Կիրակոսյանը՝ 52 կիլոգրամ քաշային կարգում: Եզրափակիչում նա 5:0 հաշվով հաղթել է ադրբեջանցի Ագասիֆ Սամեդովին:

Մարզական սամբոյի մրցաշարում 62 կիլոգրամ քաշային Արթուր Սահակյանը՝ Բանակի կենտրոնական մարզական ակումբից, գրավել է երկրորդ, 57 կգ քաշային գյումրեցի Մաքսիմ Մանուկյանը և 74 կգ քաշային վանաձորցի Արսեն Ղազարյանը՝ երրորդ տեղը:

Մարտական սամբոյի մրցաշարի 52 կգ քաշային կարգում գյումրեցի Գրիգոր Մխիթարյանը գրավել է երկրորդ, 57 կգ քաշային Հարություն Սարգսյանը՝ Բանակի կենտրոնական մարզական ակումբից, 62 կգ քաշային երևանցի Կոլյա Կարապետյանը և 90 կգ քաշային աբովյանցի Էդգար Մեհրաբյանը՝ երրորդ հորիզոնականը:

Առաջնությունն անցկացվել է մայիսի 19-21-ը, մասնակցել են 26 երկիր ներկայացնող շուրջ 300 մարզիկ-մարզուհիներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG