Մատչելիության հղումներ

Վենեսուելայում բողոքի ակցիաների ընթացքում սպանվածների թիվը հասել է 48-ի


Վենեսուելա - Ցուցարարների և ոստիկանների բախում մայրաքաղաք Կարակասում, մայիս, 2017թ․
Վենեսուելա - Ցուցարարների և ոստիկանների բախում մայրաքաղաք Կարակասում, մայիս, 2017թ․

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն մեղադրել է հակակառավարական ցույցերի մասնակիցներին մայրաքաղաք Կարակասում կառավարության կողմնակցին այրելու մեջ: Իսկ երկրի արևմուտքում բողոքի ակցիայի ժամանակ ընդդիմության ակտիվիստ է սպանվել։

Վենեսուելայում իշխանությունների հրաժարականի պահանջով բողոքի զանգվածային ակցիաների ընթացքում սպանվածների թիվը հասել է 48-ի, երկրում քաղաքական և տնտեսական սուր ճգնաժամ է:

Բողոքի ակցիաները Վենեսուելայում սկսվեցին այն բանից հետո, երբ մարտի վերջին դատարանը նախագահ Մադուրոյին խորհրդարանի շրջանցմամբ որոշումներ կայացնելու արտոնություն տվեց՝ գործնականում նրան փոխանցելով օրենսդիր մարմնի լիազորություններ: Երկրի խորհրդարանում՝ Ազգային ժողովում մեծամասնություն են կազմում ընդդիմադիրները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG