Սիրիական իշխանությունները հայտարարել են, որ կառավարական ուժերը այժմ ամբողջությամբ վերահսկում են երկրի կենտրոնական մասում գտնվող Հոմս քաղաքը՝ առաջին անգամ 2011 թվականի գարնանից ի վեր, երբ սկսվեց հակամարտությունը Սիրիայում:
Սիրիացի հարյուրավոր ապստամբներ և նրանց ընտանիքները երեկ են դուրս եկել Հոմսում ընդդիմադիրների հսկողության տակ գտնվող վերջին թաղամասից՝ իրականացնելով ձեռք բերված համաձայնությունը, որով քաղաքն անցնում է կառավարության վերահսկողության տակ:
Հոմսը, որը Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի դեմ ապստամբության երբեմնի կենտրոնն էր, կառավարական ուժերը պաշարման մեջ էին պահում չորս տարի:
Անցած վեց տարիներին սիրիական հակամարտության հետևանքով, ըստ Լոնդոնում գործող Մարդու իրավունքների սիրիական դիտարան իրավապաշտպան կազմակերպության, զոհվել է ավելի քան 321 հազար, անհետ կորել՝ շուրջ 145 հազար մարդ: