Հյուսիսային Կորեան հաստատել է տեղեկատվությունը միջին հեռահարության բալիստիկ հրթիռների հերթական հաջող փորձարկման մասին։
Հաղորդվում է, որ փորձարկմանը հետևել է երկրի առաջնորդ Կիմ Ջոնգ Ունը, ով հանձնարարել է սկսել հրթիռների զանգվածային արտադրությունը:
Մայիսի 15-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը զգուշացրել է պաշտոնական Փհենյանին հրթիռների հետագա փորձարկումների վերաբերյալ և կոչ արել միջուկային զինաթափման կոնկրետ գործողությունների անցնել։
ԱՄՆ-ի, Ճապոնիայի և Հարավային Կորեայի խնդրանքով վաղը ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը կրկին կքննարկի Հյուսիսային Կորեայի կողմից հրթիռների արձակման հարցը։