Մատչելիության հղումներ

Հարկային տեսուչը կալանավորվել է պաշտոնեական դիրքը չարաշահելու կասկածանքով


Տնտեսվարողների իրական շրջանառությունը և աշխատողների չգրանցված լինելու փաստը թաքցնելու մեջ կասկածվող հարկային տեսուչը կալանավորվել է, տեղեկացնում է Հատուկ քննչական ծառայությունը:

«Նախապատրաստված նյութերի համաձայն, ՊԵԿ Աշտարակի տարածքային հարկային տեսչության ընթացիկ հսկողության բաժնի տեսուչ Թ. Գ.-ն, անձնական շահագրգռվածությունից ելնելով, 2016 թվականից չի կատարել իր ծառայողական պարտականությունները՝ թաքցրել է իր կողմից սպասարկվող տարածքում գործող տնտեսվարողների իրական շրջանառությունը և չի արձանագրել տնտեսվարող սուբյեկտների աշխատողների չգրանցված լինելու փաստը», - ասված է ՀՔԾ հաղորդագրությունում:

Նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցներով հիմնավորվել է նաև, որ տեսուչը պարբերաբար կաշառք է ստացել հացի արտադրությամբ զբաղվող անհատ ձեռնարկատեր Ա. Մ.-ից` վերջինիս օգտին ակնհայտ ապօրինի գործողություններ կատարելու համար:

Հատուկ քննչական ծառայության և ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության աշխատակիցների կողմից ձեռնարկված համատեղ օպերատիվ և քննչական գործողությունների արդյունքում ՊԵԿ Աշտարակի տարածքային հարկային տեսչության ընթացիկ հսկողության բաժնի տեսուչ Թ. Գ.-ն ձերբակալվել է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG