Մատչելիության հղումներ

Զեկույց․ 2010-12թթ․ Չինաստանում սպանվել կամ կալանավորվել է մինչև 20 ամերիկյան գործակալ


Չինաստանի իշխանությունները «համակարգված կերպով չեզոքացրել են» ամերիկյան Կենտրոնական հետախուզական վարչության լրտեսական ջանքերը Չինաստանում սկսած 2010 թվականից, և հաջորդած երկու տարիների ընթացքում սպանել կամ կալանավորել են ԿՀՎ-ի առնվազն մեկ տասնյակ գործակալների, հաղորդում է ամերիկյան The New York Times պարբերականը:

Թերթի հետ զրույցում 10 գործող և նախկին ամերիկացի պաշտոնյաներ, անանուն մնալու պայմանով, տեղի ունեցածը բնութագրել են որպես վերջին տասնամյակներում ամերիկյան հետախուզական ծառայությունների ամենամեծ ձախողումներից մեկը: Ոմանք կասկած են հայտնել, որ Չինաստանի իշխանությունները գործակալ են ունեցել ԿՀՎ-ի ներսում, մյուսները կարծիք են հայտնել, որ չինացիներին հաջողվել է կոտրել ԿՀՎ-ի գաղտնի հաղորդակցական համակարգը, որը օգտագործվում է գործակալների հետ կապ պաշտպանելու նպատակով:

Թերթի տվյալներով, 2010-ից 2012 թվականներին Չինաստանում 18-ից 20 գործակալ և իրազեկիչ սպանվել կամ կալանավորվել է:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG