Մատչելիության հղումներ

Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ամփոփեց Երևանի ավագանու ընտրությունների արդյունքները


Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր կայացած արտահերթ նիստում ամփոփել է Երևանի ավագանու ընտրությունների արդյունքները` կայացնելով որոշում Երևանի ավագանի ընտրվելու մասին:

ԿԸՀ որոշմամբ` Երևանի ավագանու մանդատները բաշխվել են հետևյալ համամասնությամբ` Հայաստանի Հանրապետական կուսակցություն` 46 մանդատ, «Ելք» կուսակցությունների դաշինք` 14 մանդատ, «Երկիր Ծիրանի» կուսակցություն` 5 մանդատ:

Հիշեցնենք՝ մայիսի 14-ին կայացած Երևանի ավագանու ընտրություններին մասնակցել էր 842 հազար 147 ընտրողների 40,99 տոկոսը՝ 345 հազար 158, որից իշխող Հանրապետական կուսակցության օգտին քվեարկել էր 240,034-ը, «Ելք»-ի օգտին՝ 70,730-ը, «Երկիր Ծիրանի»-ի օգտին՝ 26,107-ը:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG