Տափողակով հոկեի աշխարհի 2017 թվականի առաջնության կիսաեզրափակիչում երեկ Կանադայի ընտրանին դժվարին պայքարում 4-2 հաշվով հաղթել է Ռուսաստանի թիմին և դուրս է եկել եզրափակիչ, որտեղ այսօր ոսկե մեդալների համար մրցելու է Շվեդիայի հավաքականի հետ:
Շվեդ հոկեիստները երեկ երկրորդ կիսաեզրափակիչում 4-1 հաշվով հաղթել են Ֆինլանդիայի թիմին, որն այսօր բրոնզե մեդալների համար պայքարելու է Ռուսաստանի ընտրանու հետ:
Եթե կանադացիներն այսօր հաղթեն եզրափակիչում՝ դա կլինի նրանց 27-րդ հաղթանակն աշխարհի առաջնություններում: Այդպիսով Կանադայի թիմը կհասնի ԽՍՀՄ և Ռուսաստանի հավաքականների միացյալ ցուցանիշին: