Մակեդոնիայի ներքին գործերի նախարարությունը դադարեցրել է 16 ոստիկանների լիազորությունները՝ պատճառաբանելով, որ նրանք ապրիլի 27-ին չեն կանխել ամբոխի ներխուժումը խորհրդարանի շենք:
Ազգայնական հայացքներ դավանող ջարդարարները գրավել էին խորհրդարանն այն բանից հետո, երբ պատգամավորները խոսնակ էին ընտրել ծագումով ալբանացի Տալատ Ջաֆերիին: Դիմակավորված ջարդարարները ծեծի էին ենթարկել տասնյակ պատգամավորների, սոցիալ-դեմոկրատների ղեկավար Զորան Զաևին և միջադեպը լուսաբանող մի քանի լրագրողի:
Մակեդոնիայի 2 միլիոն բնակիչների մոտ 25 տոկոսն ալբանացիներ են: Սոցիալ-դեմոկրատների ղեկավար Զաևն այժմ փորձում է կառավարություն կազմել: