Մատչելիության հղումներ

Թրամփը ելույթ կունենա ահաբեկչության դեմ պայքարին նվիրված խորհրդաժողովում


Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն այսօր Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Ռիադում հանդիպում է Պարսից ծոցի համագործակցության խորհրդի անդամների հետ:

Կառույցի կազմում ԱՄՆ-ի ավանդական դաշնակից համարվող արաբական վեց երկրներն են՝ Բահրեյնը, Քուվեյթը, Օմանը, Քաթարը, Սաուդյան Արաբիան և Արաբական Միացյալ Էմիրությունները:

Այսօր ավելի ուշ Թրամփը, Սաուդյան Արաբիայի թագավոր Սալմանը և տարածաշրջանի ավելի քան 50 բարձրաստիճան ղեկավարներ մասնակցելու են ահաբեկչության դեմ պայքարին նվիրված խորհրդաժողովի: Associated Press գործակալության փոխանցմամբ, ենթադրվում է, որ Թրամփը հանդես կգա ծայրահեղականության և անհանդուրժողականության դեմ միացյալ դիրքորոշում որդեգրելու կոչով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG