Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հասան Ռոհանիին


Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Իրանի նախագահ Հասան Ռոհանիին՝ ԻԻՀ նախագահի ընտրություններում տարած «համոզիչ հաղթանակի» և «բարձր ու պատասխանատու պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ»:

«Վստահ եմ, որ Ձեր հետագա պաշտոնավարման ընթացքում բարեկամ և հարևան Իրանը կշարունակի իր վերընթաց զարգացման ուղին՝ կարևոր և նշանակալի ներդրում ունենալով տարածաշրջանային խաղաղության և կայունության հաստատման գործում»,- մասնավորապես, նշված է Սարգսյանի ուղերձում:

Իրանում մայիսի 19-ին կայացած նախագահական ընտրությունների նախնական արդյունքներով, այդ պաշտոնում ձայների 57 տոկոսով վերընտրվել է գործող նախագահ Մոհամադ Ռոհանին: Նրա հիմնական մրցակից՝ կոշտ գծի հետևորդ պահպանողական Էբրահիմ Ռաիսին ստացել է քվեների մոտ 38 տոկոսը:

Փորձագետների կարծիքով, Ռոհանիի վերընտրությունը որոշակիորն կնպաստի Իրան-Արևմուտք հարաբերությունների հետագա բարելավմանը: Հենց այդ հեռանկարի հետ է Իրանը կապում երկրի տնտեսական վիճակի աշխուժացման հեռանկարը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG