Մատչելիության հղումներ

Պենտագոնը ԻՊ-ի դեմ պայքարի նոր ռազմավարություն է որդեգրում


Ջեյմս Մաթիս, արխիվ

Պենտագոնը որդեգրել է նոր ռազմավարություն, որի նպատակն է «ամբողջությամբ արմատախիլ անել «Իսլամական պետություն» անվամբ կառույցը: Ռազմավարության դրույթներից է, նախևառաջ, ոչնչացնել «Իսլամական պետության» օտարերկրացի մարտիկներին՝ այդպիսով կասեցնելով իրենց երկրներ գրոհայինների վերադարձը:

Այդ մասին երեկ հայտարարել է Միացյալ Նահանգների պաշտպանության նախարար Ջեյմս Մաթիսը: Պենտագոնի համոզմամբ, ԻՊ-ի օտարերկրացի զինյալների ոչնչացումը կնվազեցնի Ֆրանսիայում, Բելգիայում և այլ պետություններում վերջին տարիներին տեղի ունեցած արյունալի ահաբեկչական գրոհների կրկնության վտանգը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG