Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն առաջին տիկնոջ՝ Մելանիա Թրամփի ուղեկցությամբ սկսել է իր արտասահմանյան անդրանիկ ուղևորությունը:
Նա մեկնել է Սաուդյան Արաբիա, որտեղ վաղը հանդես կգա ահաբեկչության դեմ պայքարին նվիրված ընդարձակ ուղերձով: Սաուդյան Արաբիայից Թրամփը կուղևորվի Իսրայել, Իտալիա, Վատիկան և Բելգիա: