Մատչելիության հղումներ

Հայաստան կայցելի Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը


Մայիսի 22-ից 25-ը կկայանա Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Դեյվիդ Մքալիսթերի (ԵԺԿ, Գերմանիա) գլխավորած պատվիրակության այցը Ադրբեջան, Վրաստան և Հայաստան:

Այցի ընթացքում պատվիրակները կհանդիպեն երկրների նախագահների, խորհրդարանի նախագահների հետ, իշխող և ընդդիմադիր կուսակցությունների անդամների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ: Այս մասին հաղորդում է ԵՄ հայաստանյան ներկայացուցչության գրասենյակը:

«Եվրոպական խորհրդարանի 8 անդամները կամփոփեն վերջերս ձեռք բերված նոր ԵՄ-Հայաստան համաձայնագրի ներկա փուլի արդյունքները, ԵՄ-Ադրբեջան նոր համաձայնագրի ուղղությամբ ձեռք բերված առաջընթացը և ԵՄ-Վրաստան հարաբերությունների սերտացմանն առնչվող հարցեր»,- նշված է ԵՄ գրասենյակի հաղորդագրության մեջ:

«Ներկայում Եվրոպական միությունը վերանայում է Հայաստանի և Ադրբեջանի հետ հարաբերությունների ձևաչափը նոր համաձայնագրերի միջոցով, որոնց շուրջ Հայաստանի հետ բանակցությունները վերջերս ամփոփվել են, իսկ Ադրբեջանի հետ բոլորովին վերջերս՝ մեկնարկել: Պատգամավորների այցը կնպաստի նշյալ համաձայնագրերի վերաբերյալ Զեկույցի և Առաջարկությունների մշակմանը, որը կներկայացվի Եվրախորհրդարանի կողմից ավելի ուշ այս տարի»,- հավելում է Եվրամիության ներկայացուցչությունը:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG