Մատչելիության հղումներ

Մոսկվայի կենտրոնի պատմական շենքերից մեկը պատկանում է Պուտինի նախկին տիկնոջը․ Reuters-ի հետաքննություն


Վոլկոնսկու տունը Մոսկվայում, ապրիլ, 2017թ․

Մոսկվայի կենտրոնում գտնվող պատմական շենքերից մեկը՝ Վոլկոնսկու տունը, պատկանում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի նախկին տիկնոջը՝ Լյուդմիլա Պուտինային, ով միլիոնների եկամուտ է ստանում դրա վարձակալությունից, պնդում է Reuters-ի այսօր հրապարակված հետաքննությունը:

Տարածքի մի մասը վարձակալում է ռուսաստանյան խոշորագույն բանկերից մեկը՝ ՎՏԲ-ն, տարեկան ավելի քան 2 միլիոն դոլար վճարելով «Մերիդիան» ընկերությանը, որի բաժնոտոմսերի 99 տոկոսի սեփականատերն է Լյուդմիլա Ալեքսանդրովնա Շկրեբնևան. վերջինը Ռուսաստանի նախկին առաջին տիկնոջ օրիորդական ազգանունն է:

Reuters-ի հաղորդմամբ, մինչ ապահարզանը Լյուդմիլա Պուտինան անձամբ է վերահսկել շենքի վերակառուցումը: 2013 թվականին այն գրեթե ամբողջությամբ վերափոխվել է՝ չնայած պատմաբանների ու մոսկվացիների ցույցերին, որոնք պնդում էին, որ դրանով 18-րդ դարի կառույցը կորցնում է իր պատմական դեմքը:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG