Շվեդիայի դատախազությունը կարճել է WikiLeaks հիմնադիր Ջուլիան Ասանժի դեմ 7 տարվա վաղեմություն ունեցող քրեական գործը բռնաբարության մեղադրանքով:
«Նախաքննությունը շարունակելու անհրաժեշտություն չկա, քանի դեռ անհնար է ապահովել Ասանժի ներկայությունը Շվեդիայում», - պարզաբանել է Շվեդիայի դատախազը, միաժամանակ ընդգծելով, որ վերջինիս անմեղությունը ապացուցված չէ, և քննությունը կարող է վերսկսվել ցանկացած ժամանակ՝ մինչև 2020 թվականը:
Արդեն շուրջ հինգ տարի Լոնդոնում Էկվադորի դեսպանատանը ապաստանած Ասանժը չի ընդունում առաջադրված մեղադրանքը՝ գործը որակելով քաղաքական:
Սկանդալային կայքի հիմնադիրն առայժմ չի կարող դուրս գալ դեսպանատան տարածքից, քանի որ ուժի մեջ է մնում բրիտանական ոստիկանության կողմից նրան ձերբակալելու որոշումը՝ դատարանին չենթարկվելու համար: