Մատչելիության հղումներ

«Մանչեսթր Յունայթեդ»-ի «Խաղաշրջանի գոլ» մրցանակը՝ Հենրիխ Մխիթարյանին


Հենրիխ Մխիթարյանը «Մանչեսթր Յունայթեդ»-ի կազմում գոլ խփելուց հետո, արխիվ

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը արժանացել է «Մանչեսթր Յունայթեդ» ակումբի «2016/17 խաղաշրջանի գոլ» մրցանակին՝ անցած տարվա դեկտեմբերին «Սանդերլենդ»-ին «կարիճի հարվածով» խփած գնդակի համար:

«Մանչեսթր Յունայթեդ»-ը հայտնում է, որ ակումբի պաշտոնական կայքէջում անցկացված հարցման արդյունքներով հայ կիսապաշտպանը մեծ տարբերությամբ հաղթել է առաջին եռյակում հայտնված մյուս հավակնորդներին՝ Ուեյն Ռունիին և Պոլ Պոգբային․ Մխիթարյանը ստացել է ձայների 57, Ռունին՝ 13, Պոգբան՝ 9 տոկոսը:

Մանչեսթրի «Օլդ Թրաֆորդ» մարզադաշտում խաղաշրջանի մրցանակների բաշխման արարողության ժամանակ ստանալով պարգևը՝ 28-ամյա ֆուտբոլիստը հայտարարել է․ - «Եթե անկեղծ լինեմ, ես նույնպես տպավորված էի: Ես հասկացա միայն երբ գնացի տուն և դիտեցի այն կրկին»:

Արժանին մատուցելով գոլային փոխանցման հեղինակ Զլատան Իբրահիմովիչին՝ Մխիթարյանը ասել է․ - «Ես չէի կարող բաց թողնել այդ մեծ հնարավորությունը, քանի որ հոյակապ գնդակ էի ստացել աստծուց»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG