Մատչելիության հղումներ

Իրանում նախագահական ընտրություններ են


Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլա Ալի Խամենեին քվեարկում է նախագահական ընտրություններում, Թեհրան, 19-ը մայիսի, 2017թ․
Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլա Ալի Խամենեին քվեարկում է նախագահական ընտրություններում, Թեհրան, 19-ը մայիսի, 2017թ․

Իրանում այսօր նախագահական ընտրություններ են: Ընտրատեղամասերը բացվել են տեղական ժամանակով առավոտյան ժամը 8-ին, քվեարկելու իրավունք ունեն շուրջ 55 միլիոն իրանցիներ:

Թեկնածուները չորսն են, որոնցից առաջատար են համարվում երկուսը՝ գործող նախագահ Հասան Ռոհանին, ով չափավոր գծի և Արևմուտքի հետ հարաբերությունների բարելավման կողմնակից է, և կոշտ գծի հետևորդ պահպանողական Էբրահիմ Ռաիսին, ում ընտրվելու դեպքում երկիրը կրկին կարող է հայտնվել մեկուսացման մեջ:

Անկախ հարցումների համաձայն՝ Ռոհանին ընտրությունների նախօրեին շուրջ 20 տոկոսով գերազանցում էր Ռաիսիին: Այդուհանդերձ, արևմտյան լրատվամիջոցները նշում են, որ Իրանում անցկացվող հարցումների արդյունքներն այնքան էլ արժանահավատ չեն:

Ըստ վերլուծաբանների՝ ընտրողների ակտիվության դեպքում մեծ են Ռոհանիի հաղթանակի հնարավորությունները, թեև Ռաիսին Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլա Ալի Խամենեիի մերձավորներից է:

«Մեր երկրի ճակատագիրը իրանցիների ձեռքում է», - հայտարարել է Ալի Խամենեին՝ ընտրատեղամասերի բացումից քիչ անց կատարելով իր քվեարկությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG