Մատչելիության հղումներ

Չինական օդուժի կործանիչները խոչընդոտել են ամերիկյան ռազմական օդանավի թռիչքը


Su-30 կործանիչները թռիչքի ժամանակ, արխիվ
Su-30 կործանիչները թռիչքի ժամանակ, արխիվ

Չինական օդուժի երկու Su-30 կործանիչներ Միացյալ Նահանգների ռազմական օդանավ են «որսացել» Արևելաչինական ծովում, ինչպես ամերիկյան զինված ուժերն են հաղորդում՝ «ոչ պրոֆեսիոնալ կերպով»։

ԱՄՆ զինված ուժերի հավաստմամբ, WC-135 Constant Phoenix ինքնաթիռը թռիչք էր կատարում միջազգային օդային տարածքում՝ միջազգային օրենքներին համապատասխան, երբ այն խոչընդոտել են չինական օդանավերը, որոնց գործողությունները ոչ պրոֆեսիոնալ են որակվել թե՛ մանևրերի, թե՛ արագության և թե՛ շատ մոտենալու պատճառով:

Ամերիկյան կողմը մտադիր է հարցը քննարկել չինական կողմի հետ «դիվանագիտական և ռազմական պատշաճ ուղիներով»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG