Մատչելիության հղումներ

Նյու Յորքում մեքենան մխրճվել է ամբոխի մեջ, կա զոհ, վիրավորներ


Նյու Յորք, «Թայմզ Սքուեր», 18-ը մայիսի, 2017 թ․
Նյու Յորք, «Թայմզ Սքուեր», 18-ը մայիսի, 2017 թ․

Ամերիկյան լրատվամիջոցները հաղորդում են, որ քիչ առաջ Նյու Յորքի «Թայմզ Սքուեր»-ում մեքենան մխրճվել է ամբոխի մեջ: Քաղաքի հրշեջ ծառայության հաղորդմամբ, կատարվածի հետևանքով մեկ մարդ զոհվել է, 12-ը՝ վիրավորվել:

Նյու Յորքի ոստիկանությունը փակել է տարածքը: NBC-ի հաղորդմամբ՝ արյունալի միջադեպից հետո վարորդին հաջողվել է ձերբակալել, վերջինիս ենթարկվել է արյան մեջ ալկոհոլի պարունակությունը պարզող փորձաքննության: CBC-ն էլ՝ վկայակոչելով Նյու Յորքի ոստիկանությանը, հաղորդում է, թե միջադեպը կապ չունի ահաբեկչության հետ:

ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոն ոստիկանության հետ համատեղ սկսել է միջադեպի հետաքննությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG