Վենեսուելայում արդեն մեկուկես ամիս երկրի նախագահի հրաժարականը պահանջող ընդդիմությունը մոմերով երթ է անցկացրել՝ հարգանքի տուրք մատուցելով ոստիկանության հետ բախումների ժամանակ զոհված շուրջ չորս տանյակ ցուցարարների հիշատակին:
Ցուցարարները պնդում են, որ նախագահ Նիկոլաս Մադուրոն բռնազավթել է իշխանությունը՝ երկիրը հասցնելով տնտեսական ծայրահեղ ճգնաժամի: Նախագահն, իր հերթին, ընդդիմությանը մեղադրում է հեղաշրջման փորձ կատարելու մեջ՝ մերժելով հրաժարականի կոչերը: