Մատչելիության հղումներ

Բեռլինը Վաշինգտոնից աջակցություն է հայցում Ինջիրլիքի ռազմակայանին առնչվող խնդրում


Թուրքիա - Գերմանիայի ռազմաօդային ուժերի Tornado ինքնաթիռները Ինջիրլիքի ռազմակայանում, արխիվ

Գերմանիան պաշտոնապես Միացյալ Նահանգների աջակցությունն է խնդրում՝ Ինջիրլիքի ավիաբազա մտնելու շուրջ Թուրքիայի հետ շարունակվող տարաձայնությունը հարթելու համար:

Վաշինգտոնում կայացած հանդիպման ժամանակ արտգործնախարար Զիգմար Գաբրիելը պետքարտուղար Ռեքս Թիլերսոնին կոչ է արել օգտագործել իր ազդեցությունը Թուրքիայի վրա, որը մերժում է գերմանացի պաշտոնյաների մուտքը ռազմակայան, որտեղ 268 գերմանացի զինվոր է տեղակայված:

Թուրքական կողմից գերմանական պատվիրակության նկատմամբ արգելանք էր սահմանվել այն բանից հետո, երբ Բեռլինը քաղաքական ապաստան էր տվել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի ընդդիմախոսներին, որոնց հայրենիքում մեղադրանքներ են ներկայացված անցած տարվա հեղաշրջման փորձը կազմակերպելու համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG