Մատչելիության հղումներ

ԱՄՆ Պետդեպարտամենտը Անկարային իր մտահոգությունն է հայտնել Վաշինգտոնի միջադեպի առնչությամբ


ԱՄՆ - Թուրքիայի նախագահի թիկնապահները և աջակիցները հարձակվում են ցուցարարների վրա, Վաշինգտոն, 16-ը մայիսի, 2017թ․

Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտը հնարավոր ամենախիստ ձևով իր մտահոգությունն է հայտնել Անկարային՝ երեքշաբթի օրը Էրդողան-Թրամփ հանդիպումից հետո Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանատան մոտ տեղի ունեցած ծեծկռտուքի առնչությամբ:

Էրդողանի թիկնապահների ու աջակիցների մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի հետևանքով, ըստ Վաշինգտոնի ոստիկանապետի, մարմնական վնասվածք էր ստացել 11 ցուցարար և մեկ ոստիկան:

«Բռնությամբ ազատ խոսքին արձագանքելը երբեք չի կարող ընդունելի լինել, մենք ամենուր ենք պաշտպանում մարդկանց ազատ կամարտահայտության ու խաղաղ հավաքների իրավունքը», - հայտարարել է Պետդեպարտամենտի խոսնակը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG