Մատչելիության հղումներ

Ռուբեն Աբրահամյանը ազատվել է Ուրուգվայում Հայաստանի պատվավոր հյուպատոսի պաշտոնից


Ուրուգվայ - Հայաստանի պատվավոր հյուպատոս Ռուբեն Աբրահամյանը (կենտրոնում)՝ դիվանագետների միջև գոլֆի մրցաշարի հաղթող, Մոնտեվիդեո, հունիս, 2011թ․
Ուրուգվայ - Հայաստանի պատվավոր հյուպատոս Ռուբեն Աբրահամյանը (կենտրոնում)՝ դիվանագետների միջև գոլֆի մրցաշարի հաղթող, Մոնտեվիդեո, հունիս, 2011թ․

Ուրուգվայում Հայաստանի պատվավոր հյուպատոս Ռուբեն Աբրահամյանը ավարտել է իր գործունեությունը: Նա անցյալ տարվա դեկտեմբերին նամակ է հղել Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին՝ հայտնելով, որ անձնական և առողջության հետ կապված պատճառներով հրաժարվում է 2009 թվականից զբաղեցրած պաշտոնից:

Ուրուգվայում Հայաստանի դեսպան Էսթերա Մկրտումյանը նամակ է ուղարկել՝ երախտագիտություն հայտնելով Ռուբեն Աբրահամյանին Հայրենիքին մատուցած ծառայությունների համար:

Հետաքրքրական է, որ հրաժարականի դիմումը ներկայացվել է 2016 թվականի դեկտեմբերին, սակայն այն հրապարակվել է 2017-ի մայիսին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG