Մատչելիության հղումներ

ՀԴԲ նախկին ղեկավարը ներգրավվեց Ռուսաստանի և Թրամփի ընտրարշավի միջև հնարավոր կապի հետաքննությունում


ՀԴԲ նախկին տնօրեն Ռոբերտ Մյուլեր, արխիվ

Միացյալ Նահանգների արդարադատության նախարարությունը Հետաքննությունների դաշնային բյուրոյի (ՀԴԲ) նախկին ղեկավար Ռոբերտ Մյուլերին հատուկ խորհրդատու է նշանակել Ռուսաստանի և Դոնալդ Թրամփի նախագահական ընտրարշավի միջև հնարավոր կապը հետաքննելու համար:

Գլխավոր դատախազի տեղակալ Ռոդ Ռոզենսթայնի խոսքով՝ այս որոշումը կայացվել է ոչ թե այն պատճառով, որ ինքը հավատում է, թե «հանցագործություն է տեղի ունեցել», այլ որպեսզի «Ամերիկայի ժողովուրդը վստահ լինի հետաքննության արդյունքների վրա»: «Ժողովրդի շահից է բխում, որ հետաքննությանը հետևի անկախ մարդ», - ասել է ԱՄՆ գլխավոր դատախազի տեղակալը:

Մյուլերի նշանակումից ժամեր անց նախագահ Դոնալդ Թրամփը Թվիթերի իր միկրոբլոգում գրել է, թե սա քաղաքական գործչի նկատմամբ «վհուկների ամենամեծ որսն» է Միացյալ Նահանգների պատմության մեջ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG