Մատչելիության հղումներ

ԶՈՒ ԳՇ պետի տեղակալը մասնակցել է ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի նիստին


Այսօր Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-մայոր Օնիկ Գասպարյանի գլխավորած պատվիրակությունը Բրյուսելում՝ ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում, մասնակցել է զինված ուժերի գլխավոր շտաբերի պետերի մակարդակով Հյուսիսատլանտյան դաշինքի ռազմական կոմիտեի նիստին:

ՊՆ հաղորդմամբ, Աֆղանստանում «Վճռական աջակցություն» առաքելությանը մասնակցող երկրների ձևաչափով անցկացված նիստը նվիրված էր Աֆղանստանում կոալիցիոն երկրների ներգրավման շուրջ կարծիքների փոխանակմանը, շարունակական հանձնառության վերահաստատմանը, ինչպես նաև 2018թ. և դրանից անդին խնդիրների ու պլանավորման ուղենիշների համաձայնեցմանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG