Մատչելիության հղումներ

ՀՀԿ ԳՄ նիստում կհաստատվեն ԱԺ նախագահի, փոխնախագահների թեկնածուները


Այսօր երեկոյան տեղի կունենա Հայաստանի իշխող Հանրապետական կուսակցության Գերագույն մարմնի նիստը, որի ընթացքում նախատեսվում է հաստատել Ազգային ժողովի նախագահի, փոխնախագահի, Հանրապետական խմբակցության ղեկավարի, ինչպես նաև հանձնաժողովների նախագահների թեկնածությունները: Այս մասին «Ազատության» հետ զրույցում հայտնեց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

Պատասխանելով մեր հարցին՝ ՀՀԿ խոսնակը չբացառեց, որ ԱԺ նախագահի պաշտոնում կարող է առաջադրվել Արա Բաբլոյանը, փոխնախագահների պաշտոնում՝ Էդուարդ Շարմազանովը և Արփինե Հովհաննիսյանը:

Ինչ վերաբերում է Հանրապետական խմբակցության ղեկավարի պաշտոնին, Շարմազանովն ասաց՝ ամենայն հավանականությամբ Վահրամ Բաղդասարյանը կպաշտպանի պաշտոնը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG