Մատչելիության հղումներ

Հայտնի են խորհրդարանական պաշտոններում առաջադրվելիք՝ «Ծառուկյան դաշինքի» թեկնածունների անունները


ԲՀԿ խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանն այսօր «Ծառուկյան դաշինքում» տեղի ունեցած քննարկումից հետո լրագրողների հետ զրույցում հրապարակեց 6-րդ գումարման Ազգային Ժողովում դաշինքին հասանելիք խորհրդարանական պաշտոններում առաջադրվելիք թեկնածուների անունները:

Այսպես․ «Ծառուկյան դաշինքի» խորհրդարանական խմբակցությունը կղեկավարի Գագիկ Ծառուկյանը, ԱԺ երեք փոխնախագահների մեկի պաշտոնի համար կառաջադրվի Միքայել Մելքումյանի թեկնածությունը:

Դաշինքին հասանելիք 3 հանձնաժողովների նախագահների պաշտոններում կառաջադրվեն Նաիրա Զոհրաբյանը, Վարդևան Գրիգորյանը և Վարդան Բոստանջյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG