«Ելք» դաշինքը հայտարարում է, որ երեկ՝ մայիսի 16-ին դաշինքի խորհրդարանական խմբակցության նիստում խմբակցության ղեկավար է ընտրվել Նիկոլ Փաշինյանը, իսկ խմբակցության քարտուղար՝ Գևորգ Գորգիսյանը:
Նշենք, որ «Ելք» դաշինքն Ազգային ժողովում ինը պատգամավոր կունենա։