Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ը պաշտպանում է Վրաստանի ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը. ԱՄՆ նախագահ


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփ, արխիվ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփ, արխիվ

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը ԱՄՆ-ի և Վրաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիին:

«Մենք ընդհանուր արժեքներ ենք կիսում, որոնց պաշտպանության համար բարդ իրավիճակներում միշտ միասին կանգնած ենք միջազգային ահաբեկչության և տարածաշրջանային անկայունության դեմ: ԱՄՆ-ը պաշտպանում է Վրաստանի ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը՝ միջազգայնորեն ճանաչված իր սահմաններով: Մենք նաև պաշտպանում ենք Վրաստանի իրավունքը՝ ինքնուրույն որոշելու իր ապագան: Վրաստանի անկախությունը և ժողովրդավարությունն աշխարհի համար ոգևորիչ է մնում », - ասել է Թրամփը:

ԱՄՆ-ի նախագահի ուղերձի տեքստը տարածել է Վրաստանի նախագահի գրասենյակը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG