Մատչելիության հղումներ

Աֆղանստանում գրոհայինները հարձակվել են պետական հեռուստաընկերության շենքի վրա, կան զոհեր և վիրավորներ


Աֆղանստանի Ջալալաբադ քաղաքում գրոհայինները հարձակվել են պետական հեռուստաընկերության շենքի վրա:

Անվտանգության ուժերի և գրոհայինների միջև ժամեր տևած փոխհրաձգության հետևանքով չորս գրոհային և երկու քաղաքացիական անձ է զոհվել, առնվազն 13 քաղաքացիներ վիրավորվել են, այս տվյալները հաղորդում են տեղի պաշտոնյաները և առողջապահական համակարգի աշխատակիցները:

Նահանգապետի մամուլի խոսնակն ասել է, որ չորս գրոհային ներխուժել է Աֆղանստանի ռադիո-հեռուստաընկերության շենքը (RTA), նրանցից երկուսը պայթեցրել են իրենց:

Բախումների ժամանակ հեռուստաընկերության մի շարք աշխատակիցներ պաշարվել էին շենքի ներսում:

Այս պահին ահաբեկչական որևէ կազմակերպություն չի ստանձնել հարձակման պատասխանատվությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG