Մատչելիության հղումներ

ՀՀԿ-ն այսօր կհրապարակի ԱԺ նախագահի, փոխնախագահների թեկնածուների անունները


Այսօր երեկոյան Հանրապետական կուսակցությունը (ՀՀԿ) գործադիր մարմնի և խորհրդի նիստեր է հրավիրել։

Հանրապետական կուսակցության կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադևոսյանն «Ազատության»-ը փոխանցեց, որ քննարկվելու են քաղաքական պաշտոններում Հանրապետական կուսակցության ներկայացուցիչների առաջադրման հարցը։

Հարցին, թե արդեն ուրվագծվե՞լ է, թե ով կլինի Ազգային ժողովի նախագահը, փոխնախագահները, Թադևոսյանը պատասխանեց, որ կհայտարարեն այսօր՝ ժամը 19-ին։

Ճշտող հարցին, թե արդեն կա՞ն թեկնածուներ, թե՞ տեղում է որոշվելու, Թադևոսյանը պատասխանեց. - «Իհարկե կան, բայց տեղում կորոշենք»։ Նշենք, որ ՀՀԿ-ի կազմակերպչական հանձնաժողովի նախագահ հրաժարվեց անուններ հրապարակել։

Հիշեցնենք, որ վաղը կառավարության հրաժարականը պետք է ընդունվի։ Հարցին, թե նոր նախարարների հարցը նույնպե՞ս այսօրվա նիստի օրակարգում է, Թադևոսյանը պատասխանեց. - «Ընթացքում կորոշենք, դրա անհրաժեշտությունը, եթե լինի, կքննարկենք»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG