Մատչելիության հղումներ

ՔԿ. Լրագրողի աշխատանքը խոչընդոտելու վերաբերյալ նյութերն ուղարկվել են ՀՔԾ


Քննչական կոմիտեի շենքը Երևանում
Քննչական կոմիտեի շենքը Երևանում

Քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել են թիվ 10/29 ընտրատեղամասում լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու հանգամանքները:

Ըստ հաղորդագրության, մայիսի 14-ին armtimes.com ինտերնետային կայքում հոդված էր տեղադրվել առ այն, որ Երևան քաղաքի ավագանու ընտրությունների ընթացքում թիվ 10/29 ընտրատեղամասում հարձակվել են armtimes.com-ի լրագրողի վրա՝ փորձելով խլել նրա հեռախոսը:

Նշված հրապարակումը դատախազությունն ուղարկել էր ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին՝ մատնանշված հանգամանքներն ստուգելու։

Ըստ հաղորդագրության, նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ լրագրողը Կենտրոնական ընտրական հանձնաժողովում հավատարմագրված ԶԼՄ ներկայացուցիչ է և ընտրատեղամասում մայիսի 14-ին լուսաբանել է Երևանի ավագանու ընտրությունների քվեարկության ընթացքը: Ժամը 12:00-ի սահմաններում լրագրողն իր բջջային հեռախոսով կատարել է տեսագրություն, որի ընթացքում մի երիտասարդ հրել է նրան, հարվածել, խանգարել տեսանկարահանելուն՝ փորձելով վերցնել նրա հեռախոսը՝ այդպիսով խոչընդոտելով լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը:

Կոմիտեն նշում է, որ նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերում առկա են Քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներ՝ հաղորդումն ուղարկվել է ըստ քննչական ենթակայության՝ Հատուկ քննչական ծառայություն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG