Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հայտարարել է, թե Գերմանիան պետք է ընտրություն կատարի Անկարայի և ռազմական հեղաշրջման հետևում կանգնած ենթադրյալ կազմակերպիչների միջև։
Թուրքական կառավարության ղեկավարի այս հայտարարությունը հաջորդում է գերմանական իշխանությունների կողմից մի խումբ թուրք բարձրաստիճան զինվորականների Գերմանիայում քաղաքական ապաստան տրամադրելուն։
Պաշտոնական Անկարան նրանցից շատերին մեղադրում է անցյալ ամռանը Թուրքիայում ձախողված ռազմական հեղաշրջմանը մասնակցելու մեջ։
«Գերմանիան պետք է որոշում կայացնի մեկ հարցում՝ եթե ցանկանում է հետագայում բարելավել հարաբերությունները Թուրքիայի հետ, ապա պետք շրջվի դեպի թուրքական պետության կողմը, այլ ոչ թե՝ Գյուլենի աջակիցների», - ասել է Թուրքիայի վարչապետը։