Մատչելիության հղումներ

Ղազախստանում ազատազրկման դատապարտվեց հերթական արհմիութենական ակտիվիստը


Ղազախ ակտիվիստ Ամին Ելուսինովը դատարանում, արխիվ

Ղազախստանում դատարանը 2 տարվա ազատազրկման է դատապարտել արմիութենական շարժման ղեկավար անդամ Ամին Ելուսինովին: Վերջինս մեղավոր է ճանաչվել վատնումների, հրապարակային վիրավորանքներ հասցնելու և իշխանության ներկայացուցիչներին չենթարկվելու համար:

Ելուսինովը կալանավորվել էր այս տարվա հունվարին, այն բանից հետո, երբ OCC նավթային ընկերության հարյուրավոր աշխատողներ երկշաբաթյա հացադուլ հայտարարեցին, բողոքելով արհմիութենական կազմակերպության գործունեության կասեցման դեմ: Հացադուլը դադարեցվեց այն բանից հետո, երբ կենտրոնասիական այս երկրի դատարանը վճռեց, որ բողոքի գործողությունն անօրինական է:

Արհմիութենական ակտվիստ Նուրբեկ Քաշակբաևը, ով նույնպես ձերբակալվել էր այդ ակցիայից հետո, ապրիլին դատապարտվել էր 2,5 տարվա ազատազրկման՝ մեղավոր ճանաչվելով անօրինական գործողություններ սադրելու մեջ: Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը դատապարտել է Քաշակբաևի հանդեպ դատարանի կայացրած վճիռը, այն գնահատելով Ղազախստանում արհմիութենական անկախ շարժման խաթարմանը միտված քայլ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG