Մատչելիության հղումներ

Քլինթոնը վերադառնում է քաղաքականություն


ԱՄՆ նախագահի նախկին թեկնածու Հիլարի Քլինթոնն ու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը
ԱՄՆ նախագահի նախկին թեկնածու Հիլարի Քլինթոնն ու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը

ԱՄՆ նախագահի նախկին թեկնածու Հիլարի Քլինթոնը նոր քաղաքական կազմակերպություն է ստեղծում, որը կոչված է հակազդելու Թրամփի վարչակազմին։

Onward Together կազմակերպության ստեղծումը նշանավորեց նախկին առաջին տիկին և դեմոկրատների նախկին թեկնածու Քլինթոնի վերադարձը քաղաքական դաշտ։

«Վերջին մի քանի ամիսներին ես մտորում էի, ժամանակ անցկացնում ընտանիքիս հետ, և, այո՛, զբոսնում անտառում», - գրել է 69-ամյա նախկին պետքարտուղարը Թվիթերի իր միկրոբլոգում՝ հայտնելով նոր կազմակերպության ստեղծման մասին։

«Ավելի քան երբևէ ես կարծում եմ, որ քաղաքացիների մասնակցությունը կենսական կարևորություն ունի մեր ժողովրդավարության համար։ Ինձ ոգեշնչում է յուրաքանչյուրը, ով ցանկանում է կազմակերպել և առաջնորդել», - նաև գրել է Քլինթոնը՝ շարունակելով. - «Այս տարին այնպիսին չէր, ինչպիսին ես էի պատկերացնում, բայց գիտեմ, թե ինչի համար եմ շարունակում պայքարել՝ ավելի բարի, մեծահոգի և առավել միասնական Ամերիկայի համար։ Առա՛ջ»:

Քլինթոնը նշել է, որ հինգ ձախակողմյան խմբեր աջակցում են նոր շարժմանը, որի նպատակը «Թրամփին դիմակայելն է»։

Հանրապետական կուսակցության ազգային կոմիտեի խոսնակ Մայքլ Արենսը, մեկնաբանելով մրցակից կուսակցության ներկայացուցչի նոր նախաձեռնությունը, հայտարարել է. - «Եթե դեմոկրատները խելացի լինեին, նրանք կհասկանային, որ եկել է ժամանակը հեռու մնալու Հիլարի Քլինթոնից»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG