Մատչելիության հղումներ

ԵՄ երկրների արտգործնախարարները քննարկել են Ռուսաստանի դեմ պատժամիջոցները երկարաձգելու հարցը


 Լեհաստանի արտգործնախարար Վիտոլդ Վաշչիկովսկի, արխիվ
Լեհաստանի արտգործնախարար Վիտոլդ Վաշչիկովսկի, արխիվ

Եվրամիության անդամ երկրների արտաքին գործերի նախարարները երեկ Բրյուսելում որոշել են շարունակել Արևելյան գործընկերության ծրագիրը և քննարկել են Ռուսաստանի դեմ պատժամիջոցները երկարաձգելու հարցը։

«Հաստատում եմ՝ պատժամիջոցների հարցի քննարկում եղել է։ Մինսկի համաձայնագրերը չեն կատարվում, դրա պատճառով հավաքին ներկաներից շատերը Ռուսաստանի դեմ պատժամիջոցները երկարաձգելուն հստակ կողմ են արտահայտվել», - հավաքից հետո հայտարարել է Լեհաստանի արտգործնախարար Վիտոլդ Վաշչիկովսկին։

Հիշեցնենք, Ռուսաստանի մի շարք քաղաքացիներ դեմ Բրյուսելը պատժամիջոցներ էր սահմանել 2014 թվականին՝ Ղրիմի անեքսիայից հետո։ Բրյուսելի «Սև ցուցակում» էր հայտնվել շուրջ 21 պաշտոնյա։ Այս ցուցակը, սակայն, պարբերաբար ընդլայնվել է և ժամկետը երկարաձգվել։ Վերջին անգամ Ռուսաստանի դեմ պատժամիջոցները Եվրամիությունը երկարաձգել է մարտին։

Վաշչիկովսկին նաև հայտնել է, որ խորհրդի նիստին քննարկվել են ուկրաինական ճգնաժամը, Արևելյան գործընկերության շրջանակներում առաջիկայում նախատեսվող ծրագրերը։

«Մենք որոշել ենք, որ այս ծրագիրը պետք է շարունակվի։ Արևելյան գործընկերության հաջորդ հավաքը տեղի կունենա Բրյուսելում», - ասել է լեհ դիվանագետը։

Այս ծրագրում ընդգրկված են նախկին խորհրդային հանրապետություններից Հայաստանը, Բելառուսը, Ադրբեջանը, Վրաստանը, Մոլդովան և Ուկրաինան։

Վրաստանի քաղաքացիները Եվրամիության անդամ երկրներ առանց մուտքի արտոնագրերի այցելելու իրավունք ունեն, իսկ Ուկրաինայի քաղաքացիները նման իրավունք կստանան արդեն հունիսին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG