Մատչելիության հղումներ

ՀՀ ԶՈՒ պատվիրակությունը մեկնել է Ռուսաստան


Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի մարտական պատրաստության վարչության պետի գլխավորած աշխատանքային խումբը մայիսի 16-ին Մոսկվայում մասնակցելու է ԱՊՀ անդամ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի մարտական պատրաստության և դաշտային ուսուցման համակարգող կոմիտեի անդրանիկ նիստին:

«Աշխատանքային խումբը կմասնակցի նաև մայիսի 17-ին կայանալիք «Միջազգային բանակային խաղեր-2017» մրցումների նախապատրաստման պլանավորման համաժողովին և մայիսի 18-ից 20-ը` Մոսկվայում և Տյումենում անցկացվելիք միջոցառումների վայրերի տեղազննությանը», - ասված է ՊՆ մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG