Մատչելիության հղումներ

Ոստիկանություն. Ընտրությունների վերաբերյալ ստացվել է 109 ահազանգ, 39-ով հետաքննություն է կատարվում


Մայիսի 15-ին, ժամը 18-ի դրությամբ, Երևան քաղաքի ավագանու ընտրության ընթացքի վերաբերյալ ոստիկանությունում ստացվել է 109 ահազանգ:

Ոստիկանության հաղորդագրության համաձայն՝ ահազանգերից 8-ը ստացվել է քաղաքացիներից, 25-ը՝ ոստիկանության ծառայողներից, 46-ը՝ զանգվածային լրատվության միջոցներից, 7-ը՝ դիտորդներից, 2-ը՝ հանձնաժողովի անդամներից, 15-ը՝ կուսակցությունների և դաշինքի վստահված անձանցից, 6-ը՝ այլ աղբյուրներից:

«Հետաքննություն է կատարվում 39 ահազանգով: Մնացած ահազանգերը ստուգման փուլում են», - ասված է հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG