Մատչելիության հղումներ

Մայիսի 18-ին կնշվի Թանգարանների միջազգային օրը


Այդ օրը, ինչպես նաև մայիսի 20-ին՝ Թանգարանային գիշերը Հայաստանի 113 թանգարանները, որտեղ այդ օրերին, բացի հիմնական ցուցադրությունից, անցկացվում են ամենատարբեր միջոցառումներ՝ քննարկումներ, համերգներ, կինոցուցադրությունները, շնորհանդեսներ, այցելուների մուտքն անվճար է:

Թանգարանների միջազգային օրը նշվում է 1977 թվականից ՅՈւՆԵՍԿՈ-ի (ՄԱԿ-ի Կրթության, գիտության և մշակույթի կազմակերպություն) և ԻԿՕՄ-ի (Թանգարանների միջազգային խորհրդի) նախաձեռնությամբ:

Դեռ 20-րդ դարի երկրորդ կեսից արդեն վիճակագրական տվյալները ի հայտ բերեցին, թե տարեցտարի որքան է կրճատվում թանգարաններ այցելուների թիվը և ի թիվս այլ ջանքերի՝ նպաստելու թանգարաններ այցելությանը, ահա վճռվեց մայիսի 18-ը հայտարարել թանգարանների միջազգային օր, երբ այցելուները ոչ միայն անվճար կարող են այցելել ցանկացած թանգարան, այլև հանդիպել արվեստագետների հետ, շփվել այլ արվեստասերների հետ: Մի խոսքով՝ հնարավորություն է տրվում մեկ օր նվիրել արվեստին՝ այսպիսով բարձրացնելով թանգարանների դերն հասարակության կյանքում:

Իսկ 2005 թվականից Ֆրանսիայի մշակույթի և հաղորդակցության նախարարության նախաձեռնությամբ ֆրանսիական բոլոր թանգարանները կրկին անվճար և կրկին նույն՝ հասարակությանն է՛լ ավելի թանգարաններին մերձեցնելու նպատակով, վճռեցին անցկացնել Թանգարանային գիշեր, երբ մինչև կեսգիշեր այցելուները կարող էին այցելել ցանկացած թանգարան: Այս ակցիային հետագայում միացան եվրոպական բոլոր թանգարանները:

Հայաստանն ակցիային միացել է շուրջ 10 տարի առաջ՝ ներգրավելով թե՛ մայրաքաղաքային, թե՛ մարզային թանգարանները:

Հարկ է նշել, որ սկզբում Հայաստանում ընդամենը մի քանի թանգարան ներգրավվեցին այս գործընթացին, բայց տարեցտարի դրանց թիվն ավելացավ, և ահա այս տարի Թանգարանային գիշերը կարող եք վայելել արդեն 113 թանգարաններում՝ մասնակցելով տեղի ունեցող ամենտարբեր ծրագրերին ու նախաձեռնություններին, որոնք թանգարանների աշխատակիցները շատ մեծ սիրով են նախապատրաստում իրենց այցելուների համար:

Հավելենք նաև, որ տարեցտարի իրոք խիստ նկատելիորեն ավելանում է այդ օրերին այցելուների թիվը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG