Գերմանիայի Ռեյն-Վեսթֆալիա երկրամասում երեկ անցկացված տեղական ընտրություններում կանցլեր Անգելա Մերկելի պահպանողական Քրիստոնեա-դեմոկրատական միություն կուսակցությունը հաղթել է հիմնական մրցակցին՝ Սոցիալ-դեմոկրատական կուսակցությանը:
Այս ընտրությունները որպես Մերկելի դիրքերի ամրության փորձ էին դիտարկվում, և հաղթանակը Գերմանիայի կանցլերին չորրորդ անգամ ընտրվելու զգալի հնարավորություններ և առավելություններ է տալիս: