Մատչելիության հղումներ

Հանուն ավելի լավ և բարեկարգ Երևանի քվեարկած քաղաքապետի Հանրապետական թեկնածու Տարոն Մարգարյանից հետաքրքրվեցինք՝ արդյո՞ք Նիկոլ Փաշինյանի պնդումը, թե ՀՀԿ-ի օգտին ՊՊԾ գնդից ֆաքսով ընտրողների ցուցակներ են ուղարկվել, չի՞ ազդել կուսակցության ու հենց իր վարկանիշի վրա, Մարգարյանը պատասխանեց, որ այդ ցուցակներն իրենց հետ կապ չունեն:

«Իրավապահները հիմա այդ հարցով զբաղվում են, հիմա եզրակացություն չանենք, երբ որ հարցեր բաց կմնան պատրաստ ենք պատասխանել», - ասաց Մարգարյանը՝ շարունակելով. - «Մենք կոչ են արել մեր բոլոր մրցակիցներին, որ նորմալ քարոզչություն անեն և մեկս մեկին ցեխ չնետենք։ Դուք տեսաք, թե Հանրապետականն իր քարոզչությունը ոնց տարավ, մենք գնահատում ենք շատ նորմալ»։

Կնոջ, երկու որդիների, մոր ու քույրերի հետ ընտրատեղամաս եկած գործող քաղաքապետին հիշեցրեցինք՝ լրագրողներից մեկը հայտարարել էր, որ օրեր առաջ Հանրապետականի շտաբում հայտնաբերվել են հենց իր անվան դիմաց արդեն քվեարկած քվեաթերթիկներ:

«Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այդ մասով նայել է։ Ամեն ընտրությունների ժամանակ ինչ-որ կարծիքներ են հնչում, բայց այդ կարծիքները պետք է իրավապահները և համապատասխան մարմինները քննեն, նոր մենք արդեն կարծիք կհայտնենք, իզուր ինչո՞ւ ենք ժամանակից շուտ կարծիք հայտնում», - ասաց գործող քաղաքապետը։

«Ազատության» հարցին, թե ինչու՞ նախընտրական քարոզարշավի ընթացքում, չնայած հրավերին, քաղաքապետի երկու թեկնածուներից որևէ մեկի հետ այդպես էլ չբանավիճեց, Տարոն Մարգարյանն ասաց, որ գերադասել է շփվել ընտրողների հետ, մայրաքաղաքի շուրջ 100 բակերում է եղել։ «Մենք ավելի հակված ենք բնակչության հետ մեր ծրագրերը ներկայացնել քան թե...», - ասաց Մարգարյանը։

Այն, որ քաղաքապետի երկու թեկնածուները քարոզարշավի ողջ ընթացքում նշում էին, որ Տարոն Մարգարյանն այդպես էլ չլուծեց քաղաքային տրանսպորտի հարցը՝ իշխող Հանրապետականի թեկնածուն ասաց. - «Լսեք նախորդ հարցազրույցներս»:

Չպատասխանեց նաև «Ազատության» այն հարցին, թե ինչպե՞ս է իրեն հաջողվել երիտասարդ տարիքում միլիոնատեր դառնալ ու 2016-ին հայտարարագրել 600 հազար դոլար, շքեղ առանձնատուն ու այլ անշարժ ու շարժական գույք։

«Վերցրեք իմ հայտարարագրերը և ամբողջությամբ նայեք և նոր կարծիքներ հայտնեք», - ասաց Մարգարյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG