Մատչելիության հղումներ

Գասպարին պառկած բողոքի ակցիա է իրականացնում ընտրատեղամասի մուտքի մոտ


Երևանի 9/22 ընտրատեղամասի դիմաց քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարին, ով նաև տեղամասում դիտորդական առաքելություն է իրականացնում «Իրավունքի Եվրոպա» հասարակական կազմակերպության կողմից, ի նշան բողոքի, տեղամասի մուտքի մոտ պառկել էր գետնին։

«Ազատության» հետ զրույցում Գասպարին ասաց, որ գործող քաղաքապետի թեկնածու Տարոն Մարգարյանի վստահված անձ Արթուր Կուղյանոսյանն իրեն մեջքից հարվածել է, ինչպես նաև վիրավորական արտահայտություններ է հնչեցրել իր հասցեին, ինքն էլ, ի նշան բողոքի, պառկել է գետնին։

Գասպարիին հարվածելու ահազանգով՝ ոստիկանները ժամանեցին ընտրատեղամաս, սակայն ակտիվիստը հրաժարվեց որևէ պարզաբանում տալ՝ նշելով, որ 2013 թվականից սկսած ինքը ոստիկանությանը որևէ հարցի շուրջ բացատրություն չի տալիս, որովհետև չի վստահում այդ կառույցին։

Մանրամասները տե՛ս այստեղ

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG