Մատչելիության հղումներ

Շփման գծում՝ 750 կրակոց, հյուսիսային ուղղությամբ ադրբեջանցիները կիրառել են նաև հրանոթներ և ականանետեր․ ԼՂ ՊՆ


ԼՂ ՊԲ հրետանային ստորաբաժանումը շփման գծում, արխիվ

Մայիսի 13-ին և լույս 14-ի գիշերը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է 75 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով շուրջ 750 կրակոց: Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն՝ բացի հրաձգային զինատեսակներից ադրբեջանական զինուժը շփման գծի հյուսիսային ուղությամբ կիրառել է նաև Դ-44 տիպի հրանոթներ (65 արկ) և 60 ու 82 միլիմետրանոց ականանետեր (17 արկ):

Ադրբեջանական զինուժի նախահարձակ ակտիվությունը ճնշելու համար Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերը դիմել են պատասխան գործողությունների, ասված է հաղորդագրությունում:

Կիրակի առավոտյան իրադրությունն առաջնագծում հարաբերական հանգիստ է:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG